«Դիալոգ» ստուդիան (Կիև) և «Արագած» թերթը (Կիև) դարձել են «Հայ ինքնության պահպանման գործում նշանակալի ներդրում ունենալու համար» հայկական սփյուռքի ԶԼՄ-ների մրցույթի մրցանակակիրներ: Հայտնում է «Ֆրազա» թերթը: Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին սփյուռքի նախարարությունն ու հայերի համաշխարհային կոնգրեսը: Խարկովի «Պեռվայա ստոլիցա» հեռուստաալիքը արժանացել է խրախուսական մրցանակի:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ասել է, որ Ուկրաինայի հայկական երեք ԶԼՄ-ների մրցանակ ստանալու փաստն, ապացուցում է, որ այդ ոլորտում լուրջ առաջխաղացում կա: Նա նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի հայկական ԶԼՄ-ները շատ խոստումնալից են: Գրում է «Ֆրազա»-ն` հղում անելով «Անալիտիկ» լրատվականին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ