«Ռոյալ» տաքսի ծառայության գրասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ավան վարչական շրջանի Նարեկացի 42 շենքի բնակիչ 35-ամյա Արթուր Խաչատրյանը մուտք է գործել նշված տաքսի ծառայության գրասենյակ, որպեսզի նույն տաքսի ծառայության վարորդ Գոռ Պետրոսյանից պահանջի իրեն պարտք գումարը: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի:
Արթուր Խաչատրյանը վիճաբանության ընթացքում ձեռքերով հարվածել է իրեն գումար պարտք մնացած վարորդի մարմնի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Կատարվածի առիթով Գ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես Aravot.am-ը տեղեկանում է datalex.am կայքից, հոկտեմբերի 19-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վարույթ է ընդունվել այս գործը: Դատավորն է Արմեն Վանդանյանը: Գոռ Խաչատրյանի խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև