Շաբաթ եւ կիրակի օրերին ավարտվեց ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2012» խաղարկության խմբային մրցաշարը:
Յոթերորդ մրցափուլում ՀՀ դատախազության թիմը 15:1 խոշոր հաշվով պարտության մատնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, կրթության եւ գիտության նախարարությունն առավելության հասավ մշակույթի նախարարության հանդեպ` 6:1, ՀՀ ոստիկանությունը երկու անպատասխան գնդակ անցկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դարպասը:
Տուրի մնացած երեք հանդիպումներում մրցակից թիմերի չներկայանալու պատճառով գրանցվեցին 0:3 թվով տեխնիկական պարտություններ: Առողջապահության նախարարություն-ֆինանսների նախարարություն, տրանսպորտի եւ կապի նախարարություն- կառավարություն, պաշտպանության նախարարություն-Կենտրոնական բանկ զույգերում, կանոնակարգի համաձայն, երեք միավոր գրանցվեց առաջինը նշված գերատեսչությունների թիմերի հաշվին:
Կարդացեք նաև
Այսպիսով, «ՀՀ վարչապետի գավաթ 2012»-ի խաղարկության խմբային մրցաշարը հաղթահարեցին. «A» խմբում պաշտպանության նախարարությունն ու ՀՀ դատախազությունը, «B» խմբում` կրթության նախարարությունն ու ոստիկանությունը:
Կիսաեզրափակիչներում, որոնք կայանալու են հոկտեմբերի 26-ին` Աբովյան քաղաքի մարզադաշտում, կհանդիպեն պաշտպանության նախարարությունն ու ոստիկանությունը եւ կրթության եւ գիտության նախարարությունն ու ՀՀ դատախազությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ