Լրահոս
Օրվա լրահոսը

Թեթեւ վերք տեսնելիս դիմում են հիվանդանոց` մտածելով սիբիրյան խոց է

Հոկտեմբեր 22,2012 17:27

«Ես կասեի հիվանդների վիճակը շատ լավ է, այսօր 5-6 հոգու կուղարկենք տուն»,-Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ նորություն կա սիբիրյան խոցի կասկածներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից, ասաց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բուժկենտրոնի փոխտնօրեն Վարդան Կարապետյանը:

Օրեր առաջ այս բուժկենտրոն է տեղափոխվել մոտ 15 քաղաքացի: Քանի դեռ չկան լաբորատոր հետազոտության արդյունքները, բժիշկ Կարապետյանը հստակ չի կարող ասել՝ արդյոք այդ քաղաքացիները սիբիրյան խոցո՞վ են վարակված, թե՞ ոչ, բայց խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել. «Ում վրա թեթեւ վերք է լինում՝ վախեցած դիմում են մեզ, մարդկանց մեջ խուճապ է տարածվել»:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում սիբիրյան խոցի կասկածներով 1 հիվանդ կա: «Ինքազգացողությունը լավ է, պարզապես նրա մոտ էլ սիբիրյան խոցի թեթեւ կասկածներ կան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց բուժհիմնարկի փոխտնօրեն Էդուարդ Զարդարյանը: Երեւանի՞ց է, թե՞ մարզից, մեր հարցին պարոն Զարդարյանն ասաց` Հայաստանի Հանրապետությունից:

Այսօր առողջապահության նախարարությունը հրապարակել է

հոսպիտալացված հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Ըստ նույն աղբյուրի. «Մի քաղաքացու մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ եւ հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական: Հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական միտում:

Մնացած կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031