Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արյան քաղցկեղով հիվանդ երիտասարդը մահացել է

Հոկտեմբեր 22,2012 17:07

Երեկ Երեւանի արյունաբանական կենտրոնում մահացել է արյան քաղցկեղով հիվանդ դարպասեցի Սուրեն Ասլամազյանը:

Aravot.am-ը վերջերս անդրադարձել էր ԼՂ Հադրութի շրջանի զորամասերից մեկում զինծառայության ընթացքում արյան քաղցկեղ հիվանդությունը ձեռք բերած 24-ամյա երիտասարդի խնդրին: https://www.aravot.am/2012/10/12/119611/

Սուրենի մայրը՝ Թամարա Թորոսյանը, մեզ հետ զրույցում նշել էր, որ  4 հոգանոց ընտանիքն անգամ սննդի գումար չի կարողանում հայթայթել. նրանց միակ եկամուտը հենց հաշմանդամ որդու ստացած 33.000 դրամ թոշակն է, ինչը ոչ մի բանի էլ չի հերիքում: «Ամեն ամիս Երեւանի արյունաբանական կենտրոնում պիտի բուժում ստանա, բայց գումար չլինելու պատճառով ամիսներով չենք տանում, տանելուց էլ գումար չի լինում, որ նշանակված դեղերը գնենք: Որտեղից առնեմ, էս հինգ տարվա մեջ դրա համար էլ որդուս բուժումը արդյունք չի տալիս, օր օրի մոմի նման հալչում է»,- ավելի վաղ ասել էր Թամարա Թորոսյանը:

Թեեւ մոր խնդրանքը` օգնության ձեռք մեկնել որդու կանոնավոր բուժումն ապահովելու համար, ստացավ արձագանք եւ Սուրենի անվամբ բացված հաշվեհամարին մարդիկ գումարներ փոխանցեցին, այնուամենայնիվ, ամիսներով կանոնավոր բուժում չստանալն իր անելիքը արեց. բուժման նոր փուլի համար Երեւան տարված Սուրենը դրանից հետո ապրեց ընդամենը 2 օր:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031