ԵՄ-ը Հայաստանից պահանջում է, որ փետրվարի 13-ին նախատեսված նախագահական ընտրությունների ընթացքը համահունչ լինի միջազգային չափանիշերին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեա : «Հետեւաբար Հայաստանը պետք է անդրադառնա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված բացթողումներին: Վերստին հիշեցնենք, որ դա անելուց կախված կլինի Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքի տեմպը: Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության լիարժեք նվիրումը, որը կապահովի ընտրությունների ժողովրդավար եւ թափանցիկ անցկացումը»,- հավելեց պարոն Հրիսթեան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ