Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հնարավոր է հրաժարվի Հայաստանում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելուց: Այս մասին հայտնում է «Ազերիսպորտ» լրատվականը:
Առաջնությունը մեկնարկելու է նոյեմբերի 25-ին, սակայն Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան առաջնությանը մասնակցելու կապակցությամբ իր պաշտոնական որոշումը դեռ չի հայտնել: Այս պահին ֆեդերացիայի ղեկավարությունը քննարկում է այդ հարցը: Հավանական է, որ Ադրբեջանը կհրաժարվի մրցաշարին մասնակցելուց: Վերջնական որոշումը սպասվում է նոյեմբերի 24-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև