Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլյանի գործով նիստը տեւեց 10 րոպե

Հոկտեմբեր 22,2012 16:44

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռետոր Սուրեն Զոլյանի հայցով նախնական դատական նիստը:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Զոլյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը, նախնական նիստը տեւել է 10 րոպե, իրենք պետք է հաջորդ նախնական նիստին ներկայացնեն Զոլյանի հարկադիր պարապուրդի գումարի չափը:

Հիշեցնենք, որ Զոլյանը վիճարկում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանի օրինականությունը, պահանջում է իրեն վերականգնել աշխատանքում եւ վճարել հարկադիր պարապուրդում հայտնվելու գումարը:

Զոլյանը այսօրվա նիստին չի մասնակցել, քանի որ բացակայել է հանրապետությունից:

Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 29-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031