Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» դատախազին բացարկ հայտնեցին

Հոկտեմբեր 22,2012 16:37

Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ,  շարունակվեց «բանդայի գործով» դատավարությունը։ Դատական նիստին ներկա էին բոլոր ամբաստանյալները՝ Արտուշ Հակոբյանը («Սուրիկի լավաշի» տիրոջ որդին), Դավիթ Գալստյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Քյարամ Ամոյանը, վերջինների պաշտպանները նույնպես: Նշենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր Քյարամ Ամոյանի պաշտպան Յուրա Ալոյանի բացակայության պատճառով:

Հավելենք, որ ամբաստանյալ Ամոյանն ու Դալլաքյանը, որը նիստին ներկայացել էր գլխարկով, դատարանին հայտնեցին իրենց առողջական խնդիրների մասին, ինչի հետ կապված  դատավոր Մխիթար Պապոյանն առաջարկեց շտապօգնություն կանչել, սակայն վերջինները նշեցին, որ առայժմ դրա կարիքը չեն զգում:

Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը բացարկ հայտնեց դատախազ Ջոն Ֆարխոյանին՝ թվելով մի շարք մեղադրանքներ ու սխալներ: Բացարկին միացան պաշտպաններից  եւս երեքը:

Դատարանը հեռացավ խորհրդակցության սենյակ. որոշումը կհրապարակվի քիչ անց:

Հիշեցնենք, որ «բանդան» մեղադրվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Աղվան Գրիգորյանի եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակում կատարելու մեջ:

Դատախազի դեմ բացարկը մերժվեց: Արթուր Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 29-ին, ժամը 12-ին:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031