Լրահոս
Օրվա լրահոսը

Ալասանիա. «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները թույլ չեն տա պատերազմ»

Հոկտեմբեր 22,2012 16:26

«Հուսով եմ, որ նման ողբերգություն Կովկասում տեղի չի ունենա», – հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան` պատասխանելով ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցին, թե ինչ դիրքորոշում կընդունի Վրաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ սկսվելու դեպքում։

«Երկու երկրների քաղաքական առաջնորդները դա թույլ չեն տա։ Դա լավ են հասկանում Բաքվում եւ Երեւանում», – ասել է Ալասանիան` շարունակելով. – «Մենք լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Կարծում եմ, երկու երկրները նպատակաուղղված միջոցներ կձեռնարկեն պատերազմից խուսափելու համար։ Վստահ եմ, որ քաղաքական գործընթացը կզարգանա ավելի դրական, եւ պատերազմ չի լինի։ Ես դրա հույսը ունեմ»։

Միաժամանակ, նա հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները պետք է լուծվեն Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Ալասանիայի խոսքերով` Վրաստանի եւ Ադրբեջանի գլխավոր ցանկությունը «օկուպացիայից իրենց հողերի ազատումն է եւ հիմնախնդրի լուծումը տարածքային ամբողջականության շրջանակներում»։ «Դա թե՛ մեր եւ թե՛ միջազգային հանրության շահերից է բխում։ Այդպիսին է մեր դիրքորոշումը», – ասել է նա։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031