Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության հայտարարությունը

Հոկտեմբեր 22,2012 16:20

Վերջին շրջանում «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելի են մեր քաղաքական ուժի համար և մենք ափսոսանք են հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին:

Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության Վարչությունը որոշում է, որ այս պահից սկսած Ազգային ժողովում «Ազատ դեմոկրատներ»  կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը: Նրանք ֆորմալ առումով մնալով վերոնշյալ խմբակցության անդամ, Ազգային ժողովում ներկայացնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, և որևիցե պատասխանատվություն չեն կրում «Ժառանգություն» խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով:

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031