Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը՝ միասնական շտաբի մասին. «Ես ոչ մի բուտերբրոդ էլ չեմ կերել»

Հոկտեմբեր 22,2012 16:14

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ իմացե՞լ է, որ միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը եւ որ այն ֆինանսավորել է Գագիկ Ծառուկյանը, բուտերբրոդներ է տվել: Արմեն Ռուստամյանը ծիծաղեց. «Ոչ մի բուտերբրոդ էլ մենք չենք կերել: Ես չեմ կերել: Ես ի՞նչ իմանամ ինչ են տվել: Քաղաքագետների միությունն է այնտեղ աշխատել, ինչ են ֆինանսավորել՝ իրենք թող ասեն: Այնտեղ ոչ մի ֆինանսավորման հարց չկար էլ: Իսկ միասնական շտաբի գաղափարը մենք արծարծում ենք 2002-ից»:

Մեր դիտարկմանը, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ամեն ամսի 8-ին Գագիկ Ծառուկյանը միասնական շտաբի համար ֆինանսավորում է ուղարկել եւ այնպես է ստացվում, որ դուք շտաբի անդամ լինելով՝ ԲՀԿ-ի համար եք աշխատել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես ոչ մի բուտերբրոդ չեմ կերել այնտեղ, ինչի՞ համար է ֆինանսավորել: Ես չեմ իմացել այդպիսի ֆինանսավորման մասին: Այդպիսի բան չկա: Ի՞նչ ֆինանսավորում: Տեղն է ինքը տրամադրել, այդտեղ պիտի հավաքվեինք՝ այդքան բան: Դա եղել է ձեր աչքի առաջ»:

Դիտարկմանը, որ սուրճը, ամեն ինչը ԲՀԿ-ի կողմից է եղել՝ Արմեն Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Սուրճ մեր մոտ էլ էի խմում, գրեմ իրանց վրա՞: Ոչ մի գումարների հետ կապված չի եղել շտաբը պահելը: Շտաբը ինչ-որ ծախսեր չի արել, այդպիսի բան չի եղել՝ մարզեր գնա՜լ: Մի քանի հայտարարություն է շտաբն արել՝ դրա համար գումար պետք չէր: Հա, կարող է էդ հայտարարությունների համար այդ պահին ինչ-որ xerox են արել, բան….դա է եղել ծախսը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031