Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով բացարկ հայտնվեց դատախազին

Հոկտեմբեր 22,2012 16:10

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի» գործով  դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի ինքնաբացարկի միջնորդությունը: Մերժվեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:

Ինչպես խոստացել էր Ավագ Լալայանը, հետեւեց այս գործով մեղադրանքը պաշտպանող ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանի ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Պաշտպանական կողմը գտնում էր, որ ամբաստանյալներին առաջադրված ձեւակերպումները անհատականացված չեն, որ մեղադրական եզրակացությունից պարզ չդարձավ՝ կոնկրետ ով ում է հարվածել, ով ում գործողություններն է «լրացրել», տուժողներից ում ինչ վնաս է պատճառվել, ինչ բնույթի եւ չափի է այդ վնասը: Ավագ Լալայանը հղում արեց Քրեական օրենսգրքին, ըստ որի՝ ոչ ոք չի կարող պատասխանատվության ենթարկվել հանցանք կատարած անձի փոխարեն: Նա հայտնեց, որ պաշտպանական կողմը զրկված է արդյունավետ պաշտպանական օգնություն ցույց տալուց, իսկ նման բարձր պաշտոն զբաղեցնող դատախազն էլ չէր կարող չնկատել այն խախտումները, որոնք առկա են մեղադրական եզրակացության ձեւակերպումներում:

Թեեւ պաշտպանական կողմից փաստաբաններ Երեմ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը կողմ էին իրենց գործընկերոջ փաստացի հանգամանքների վկայակոչմանը, սակայն միջնորդության քննարկումը թողեցին դատարանի հայեցողությանը:

Պաշտպան Ավագ Լալայանը ինքնաբացարկի այս միջնորդությունն էլ բանավոր արեց եւ դատարանին ասաց, որ չի ունեցել հնարավորություն համակարգչով, ավելի հիմնավոր  ներկայացնելու համար:

Դատարանը կրկին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի՝ մեղադրողին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031