Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրադատարանը Տեր-Պետրոսյանի բողոքը մասնակի է ընդունել քննության Վարույթ չի ընդունվել, մասնավորապես, 2008-ի նախագահական ընտրություններում ազատ ընտրության իրավունքի խախտումը ճանաչելու պահանջը։

Հոկտեմբեր 22,2012 16:03

Հայաստան -- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկության ժամանակ, Երեւան, 6-ը մայիսի, 2012թ․

Հայաստանի կառավարությունը Եվրադատարանից եւս երկու ամիս ժամանակ է խնդրել՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի վերաբերյալ Եվրադատարանի հարցադրումներին պատասխանելու համար։

Եվրադատարանի՝ այս տարվա հուլիսին ուղարկված հարցերին պատասխանելու ժամկետը լրանում էր սեպտեմբերի 7-ին, բայց սահմանված ժամկետում հարցերի պատասխանները չեն ուղարկվել։

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանն ուղղված հարցադրումներում մասնավորապես հետաքրքրվել է, թե 2008-ի մարտի 1-ի առավոտյան խաղաղ հավաքը ցրելով արդյոք չի խախտվել խաղաղ հավաքներ անցկացնելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իրավունքը, արդյոք մարտի 1-ի առավոտյան նա հարկադրաբար տեղափոխվե՞լ է Ազատության հրապարակից եւ ենթարկվել կալանքի, եւ եթե այո՝ ապա դրանով արդյոք չի խախտվել նրա անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքը եւ երրորդ՝ արդյոք Տեր-Պետրոսյանի նկատմամբ չի ցուցաբերվել խտրական վերաբերմունք։

Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել այս հարցերին պատասխանել մինչեւ նոյեմբերի 7-ը, որից հետո Եվրադատարանը այս գործով վճիռ կկայացնի։

Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Եվրադատարանը ֆիլտրել է Տեր-Պետրոսյանի բողոքը եւ այն մասնակի է ընդունել քննության։ Մասնավորապես, Հայաստանի առաջին նախագահի պահանջն է եղել ճանաչել ազատ ընտրության իրավունքի խախտումը, արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակումը, իր անձնական ազատության, տեղաշարժի ազատության, խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքների խախտումները եւ իր նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստը։

Եվրադատարանը, ըստ փաստաբանի, վարույթ չի ընդունել արտահայտվելու ազատության եւ ազատ ընտրության իրավունքի խախտումների մասը։

«Այսինքն, հստակ արտահայտվել է, որ Կոնվենցիայի արձանագրության 3-րդ հոդվածի մասով, մասնավորապես ազատ ընտրության իրավունքի մասում, դիմումը վարույթ չի ընդունվել», – պարզաբանեց փաստաբանը։ – «Այս մոտեցումը որեւէ կերպ չի պատճառաբանված դատարանի որոշմամբ, բայց ես կարծում եմ, որ այն պայմանավորված է դատարանի այն հետեւողական դիրքորոշմամբ, որ նախագահական ընտրությունները չեն կարող դիտվել որպես օրենսդիր իշխանության ընտրություններ։ Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի արձանագրության 3-րդ հոդվածի բերումով, քննում է միայն օրենսդիր իշխանության ընտրությունների հարցեր։ Այս հարցում, իմ կարծիքով, դատարանը խիստ ձեւական մոտեցում է վերցրել»։

Այդուհանդերձ, փաստաբանը որեւէ արտառոց բան չի տեսնում գանգատը մասնակի քննելու մեջ։

«Որպես կանոն այդպես է։ Եվրոպական դատարան ներկայացված դիմումների ճնշող մեծամասնությունը միանշանակ քննության չի ընդունվում բողոքի ողջ ծավալով։ Որպես կանոն այդ դիմումները ֆիլտրվում են», – նշեց Վահե Գրիգորյանը։

Իրինա Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031