Սիդնեյի կենդանաբանական այգում փիղը պատին է ճզմել աշխատակցուհուն, ինչի հետևանքով լուրջ վնասվածքներ ստանալով ՝ աշխատակցուհին տեղափոխվել է հիվանդանոց: Նա մի քանի րոպե անգիտակից է եղել, կանգնել է նաև շնչառությունը:
Դեպքին ականատես են եղել այգու այցելուներն ու մյուս աշխատակիցները և շտապել են օգնության: Թե ինչու է փիղը ճզմել աշխատակցուհուն, պարզ չէ:
Նշեմ նաև, որ փիղը 2 տարեկան է: Լյուսի Մելոն՝ աշխատակցուհին, խնամել է նրան ծնված օրվանից:
Տիգրանուհի Թասլակյան