Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը բացարկ է հայտնել: Բացարկի հիմքում նա դրել է Եվրոպական կոնվենցիայով սահմանված արդար դատաքննության, հավասարության, մրցակցության սկզբունքների խախտումը դատարանի կողմից:
Պաշտպանը խնդրել էր իրեն մեկ օր ժամանակ տրամադրել՝ մեղադրող Արթուր Դավթյանի մեղադրական եզրակացության հետ կապված պարզաբանումներին առարկելու համար: Դատարանը, ըստ պաշտպանի, չէր ապահովել իրեն համակարգչով (կես ժամ ընդմիջում հայտարարելով, 15 րոպե ուշացումով առաջարկել էր դատարանի համակարգիչը), ինչը դժգոհության տեղիք տվեց: Միջնորդությունը պաշտպանը ներկայացրեց բանավոր:
Ավագ Լալայանը նաեւ հայտարարեց, որ եթե դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվի, ապա ինքը ինքնաբացարկ է հայտնելու դատախազին:
Կարդացեք նաև
Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ: Հիշեցնենք, որ այս գործով երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է դատավորին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ