Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Համբարձումյան. «ՀԱԿ-ի որոշ դիտարկումներ ինձ համար անհասկանալի են»

Հոկտեմբեր 22,2012 15:07

PanArmenian Photo

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը,Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը հանդես են եկել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ:  Որպես հիմնավորում՝ ՀԱԿ խմբակցության անդամները նշում են. « Ընտրությունից ընտրություն կատարելագործվող ընտրակեղծարարության մեքենան սպառնում է վերջնականապես ոչնչացնել երկրում սահմանադրական կարգը: Այն վերացնում է ընտրական գործընթացների, հետեւաբար` նաեւ իշխանության նկատմամբ չնչին վստահությունն անգամ, հասարակությանը գցում է հուսալքության, անելանելիության, այլընտրանքի բացակայության, ծայրահեղ միջոցների դիմելու անխուսափելիության զգացման մեջ»:

Aravot.am-ը «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի նախագահ Հարություն Համբարձումյանից հետաքրքրվեց՝ ինքն արդյոք ծանոթացե՞լ է ՀԱԿ-ի առաջարկներին և դրանք ընդունելի՞ են նրա համար: Պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Ժառանգությունն» էլ է հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն նրանք ներկայացրել են կոնկրետ հիմնավորումներ: Իսկ ՀԱԿ-ի որոշ դիտարկումներ ինձ համար անհասկանալի են: Օրինակ՝ կալանավորների հետ կապված նրանց առաջարկը չեմ հասկանում: Ինչո՞ւ են ուզում այդ բանը հանել: Օրենքով ընդդիմությունը սրանում շահ չպիտի ունենա, քանի որ երթերի, ցույցերի ժամանակ շատ անգամ հենց ՀԱԿ-ից են բռնում տանում, գործ հարուցում: Ստացվում է, որ իրենք դեմ են, որ ՀԱԿ անդամները մասնակցեն ընտրությունների՞ն՝ առաջարկելով, թե դեմ են ընտրություններում կալանավորների մասնակցությանը: Դա ես անհասկանալի եմ համարում, քանի որ իրենց մարդիկ շատ անգամ ոստիկանության կողմից  ցույցերի ժամանակ որպես կարգը խախտողներ տարվում են և քրեական գործեր հարուցվում նրանց դեմ: Եթե քննարկում լիներ, ես այդ հարցը կբարձրացնեի՝ նշելով, թե դուք, որպես ընդդիմություն, ո՞նց եք պատկերացնում դա, դուք ձերո՞նց եք զրկում քվեարկելուց»:

Պարոն Համբարձումյանը հայտնեց, որ ՀԱԿ-ի որոշ առաջարկներ իրենք ևս առաջարկում են, օրինակ՝ ընտրողների ցուցակն ընտրությունների վերջում, որ հնարավոր լինի պատճենահանել, կամ փակցվի: Պարոն Համբարձումյանը, սակայն, ՀԱԿ-ի մի առաջարկ էլ չի հասկացել. «Չհասկացա նաև, թե ինչո՞ւ են բերում  նույնացնում՝ ասելով, որ պետք է ընտրության օրը վարժանքներ անցնողները դուրս գան այնտեղ, որտեղ վարժանք են անցկացնում և գնան իրենց տեղերում քվեարկեն: Դա և′ տեխնիկական  դժվարություններ է ստեղծում, և′ մի քիչ անհասկանալի է, թե դրա կոորդինացումը նրանք ինչպե՞ս են պատկերացնում»:

Անդրադառնալով մեծամասնական- համամասնական ընտրակարգերի շուրջ խոսակցություններին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ դա ներկուսակցական խնդիր է, և թող կուսակցություններն իրենք որոշեն՝ որ ընտրակարգն է ավելի հարմար:

Հ. Համբարձումյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ՀԱԿ-ի հետ համագործակցություն: Նա ի պատասխան՝ նշեց.  «Լևոն Զորաբյանին հանդիպել եմ և ինքն է ինձ ուղարկել փաթեթը, որ ծանոթանամ: Ինձ թվում է՝ ԱԺ-ում կլինեն քննարկումներ, քանի որ օրենսդրական նախաձեռնությամբ երկու խմբակցություններ հանդես են եկել և դա նշանակում է, որ այս հարցը վաղ թե ուշ օրակարգ կդրվի: Քննարկումներին էլ անպայման կմասնակցեմ և շատ հարցերում հնարավոր է նաև համագործակցություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031