Վրաստանի նոր խորհրդարանը երեկ գլխավորել է հոկտեմբերի 1-ի ընտրություններում հաղթած «Վրացական դաշինք» կոալիցիայի ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության 44-ամյա առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին։
«Նովոստի – Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ`երկրի օրենսդիր բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում Ուսուպաշվիլիի ընտրությանը կողմ են քվեարկել խորհրդարանի 150 պատգամավորներից 88-ը։ Նախկին իշխանական «Միավորված ազգային շարժում» կուսակցության խմբակցությունը, որը ներկայումս խորհրդարանական փոքրամասնություն է, հայտարարել է քվեարկությանը չմասնակցելու մասին։ Քվեարկությունը եղել է գաղտնի, եւ Ուսուպաշվիլիի օգտին քվեարկած «Միացյալ ազգային շարժման» մի քանի պատգամավորները անհայտ են մնացել։
«Թրենդ» լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնում է, որ կիրակի օրը նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ Ուսուպաշվիլին հրապարակել է կառավարության նոր կազմի հաստատման օրը` 25-ը հոկտեմբերի։
«Ազատություն» ռադիոկայան