«Ինդիփենդենթ» թերթը գրում է, որ նախկինում երբեք չհրապարակված մի լուսանկարում, որը հավանաբար արվել է 1915թ. ամռանը, երևում են թուրքերի կողմից սպանված հայերի գանգեր, որոնք գետնին շաղ են տված: Գանգերի ետևում կանգնած է երեք թուրք և Գերմանիայի կայսերական բանակի երկու սպա:
Թերթը գրում է, որ նկարը հայտնաբերել է ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ երևույթին լուսանկարն արված է Էրզիջան նահանգի Երզնկա քաղաքում, որի բնակիչներից շատերը սպանվել են Էրզրումի ճնապարհին:
Նշելով, որ սա առաջին այսպիսի լուսանկարը չէ, թերթը հարցնում է` արդյո՞ք գերմանացիները մասնակցել են 1915թ. հայերի ցեղասպանությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ