Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» պառակտումը թուլացրեց 2-ին էլ

Հոկտեմբեր 22,2012 13:53

«Ընդդիմադիր խմբակցությունում ուժերը փոշիացան, ինչը իրենց համար լավ չէ»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը՝ անդրադառնալով քիչ առաջ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությանը, թե իրենք ֆորմալ առումով մնալու են «Ժառանգություն» խմբակցությունում, բայց ներկայացնելու են «Ազատ դեմոկրատներին»:

Պարոն Բադեյանը դաշինքի պառակտման պատճառները չգիտի, բայց պառակտումը սպասելի էր. «Ես անգամ իրենց միավորվելու հիմքը չեմ պատկերացնում: Եթե այդ հիմքը չկար, ուշ թե շուտ պառակտումը պետք է լիներ, որը հենց եղավ: Միացումը զարմանալի էր, իսկ պառակտումը՝ սպասելի: Խմբակցությունում ակնհայտ խնդիրներ կան, նրանք նույնիսկ չեն կարողանում իրենց խմբակցությունն ամրապնդել: Կտեսնենք կարո՞ղ են միասնական ճակատով ընդդիմադիր ուժ ստեղծել նախագահական ընտրությունների ժամանակ»:

Նա նաեւ հավելեց, որ Դաշինքի պառակտումը թուլացրեց թե «Ազատ դեմոկրատներին», թե «Ժառանգությանը» . «Նրանք այնքան ազդեցիկ ուժ չեն, որ նախագահական ընտրությունների ժամանակ ինչ- որ գործոն հանդիսանան, առավել եւս՝ պառակտված վիճակում: Երկու ուժերի շանսերն էլ գնահատում եմ զրոյին մոտ»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031