Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրանոցային ծառայություններ նաև կենդանիների համար

Հոկտեմբեր 22,2012 13:47

Յուրատեսակ հյուրանոցային ծառայություններ

 

Այսօր արդեն աչքի են ընկնում ոչ միայն յուրօրինակ հյուրանոցները, այլև հյուրանոցային ծառայությունները: Ի ուրախություն ընտանի կենդանիների սիրահարների` այժմ հյուրանոցներում ստեղծված են հարմարավետ պայմաններ նաև կենդանիների համար, նույնիսկ` շատ հարմարավետ:

Ըստ արտասահմանյան աղբյուրների` բոլոր նրանք, ովքեր մշտապես ճանապարհորդում են իրենց տնային կենդանիների հետ, կարող են հյուրընկալվել Բոստոնի Nine Zero հյուրանոցում (https://www.inlobby.com/r/Nine-Zero.html), քանի որ այստեղ ապահովված է բարձրորակ սպասարկում և հարմարավետություն նաև ընտանի կենդանիների համար, ինչպես օրինակ` մերսումներ, զբոսանքներ այգում, սննդարար կերեր, ինչպես նաև առանձին մահճակալներ:

 Միջազգային աղբյուրներն առանձնացրել են ևս մի քանի հյուրանոցներ, որտեղ կարելի է վայելել յուրօրինակ ծառայություններ և առավել տպավորիչ հիշողություններով վերադառնալ հանգստից կամ գործնական այցից: Այսպես, Նյու Յորքի (https://www.inlobby.com/r/New_York.html) The Benjamin հյուրանոցը հոգ կտանի բոլոր այցելուների մասին, ովքեր սիրում են վայելել լիակատար հանգիստ միանգամայն անաղմուկ միջավայրում: Հյուրանոցի միջանցքներում և սենյակներում տեղադրվել են անձայնանցիկ գորգեր, իսկ սենյակների դռներն ու պատուհանները պատված են անձայնանցիկ շերտերով:

Ֆլորենցիայի Palazzo Magnani Ferroni հյուրանոցում (https://www.inlobby.com/r/Florence.html) հյուրերը հնարավորություն ունեն ընտրելու իրենց սիրելի բույրը` դարչինի, հնդկական համեմունքների, շոկոլադի, լեռնային թարմ ծաղիկների, և վայելել այն հենց իրենց հյուրանոցային համարում:

Բրազիլական (https://www.inlobby.com/r/Sao-Paulo.html) Hilton Sao Paulo Morumbi հյուրանոցը այցելուներին մշտական խցանումներից ազատելու համար պատրաստ է ուղղաթիռի միջոցով նրանց տեղափոխել նախընտրելի վայր`ռեստորաններ, թանգարաններ, խանութներ, նույնիսկ օդանավակայան: Ծառայությունը, բնական է, գնի մեջ ներառված չէ:

Հյուրերի լիակատար հանգստի և խաղաղ քնի մասին են հոգում լոնդոնյան Andaz Liverpool Street հյուրանոցում (https://www.inlobby.com/r/London.html): Սակայն այստեղ, ի տարբերություն ջերմացվող մահճակալների, հյուրերին առաջարկվում է  արտասովոր և փոքր-ինչ տարօրինակ մեթոդ կատարյալ հանգստության համար. այցելուի խնդրանքով հյուրանոցի ներկայացուցիչը կպատմի ցանկացած հետաքրքրաշարժ կամ ռոմանտիկ պատմություն` այս կերպ «քնեցնելով» հյուրին: Այս ծառայությունը բավական դրական արձագանք է ստանում բոլորի կողմից, և այդ իսկ պատճառով հյուրանոցի աշխատակազմը մտադիր է այն էլ ավելի կատարելագործել` հրավիրելով ականավոր հեռուստահաղորդավարների և լրագրողների «պատմասացի» դերը ստանձնելու համար:

Անսովոր ծառայություններ առաջարկող հյուրանոցների թվին է դասվում նաև 4 աստղանի The Westin San Francisco Market Street-ը Սան Ֆրանցիսկոյում (https://www.inlobby.com/r/San-Francisco.html), որտեղ մաքրազերծվում են հյուրերի կողմից տրամադրվող բոլոր մետաղադրամները: Այնպես որ՝ հյուրանոցի այցելուները առիթ չեն ունենա անհանգստանալու ձեռքերի հիգիենայի, ինչպես նաև ձեռնոցների մաքրության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031