Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Ռոստոմյան. Թագավորական նվագախմբի համերգը մշակութային շոկ է

Հոկտեմբեր 22,2012 13:37

«Տեսակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին «Երևանյան հեռանկարներ» 13֊-րդ միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը և փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

Փառատոնը ներկայացնում է երբեւէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը հայկական երաժշտարվեստում` Royal Concertgebouw Orchestra (Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը` 120 հոգանոց կազմով) Նիդերլանդներից` լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի գլխավորությամբ: Նվագախումբը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում` նոյեմբերի 9-ին:

Ստեփան Ռոստոմյանի խոսքով` նվագախմբի ելույթը մշակութային շոկ է Հայաստանի համար. «Դժվար է խոսել այն մասին, թե ինչպես հաջողվեց հրավիրել նրանց: «Երեւանյան հեռանկարներն» աշխարհի հզոր երկրների հեղինակավոր փառատոների կողքին արդեն իր տեղն ունի: Սա ոչ միայն մշակութային իրադարձություն է, այլեւ հնարավարություն` Հայաստանի մշակութային տուրիզմը զարգացնելու համար: Աշխարհահռչակ երաժշիտներին հրավիրելը մեծ զենք կարող է լինել: Շոտլանդական Էդինբուրգ քաղաքի փառատոնը միլիոններ է բերում երկրին: Մարդիկ գնում են տեսնելու ոչ միայն Շոտլանդիայի դղյակները, այլեւ հաղորդակից լինելու մշակույթին: Մենք տեսանք, թե ինչպես Եվգենի Կիսինն իր համերգով այստեղ բողոք ներկայացրեց Թուրքիային»:

Ռոստոմյանը հավելեց, որ հաջորդ տարի «Երեւանյան հեռանկարներում» կհյուրընկալվի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Կոմպոզիտորն ասաց, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո. «Նման նվագախմբերին հյուրընկալու համար առհասարակ մեծ գումարներ են պետք, բայց մենք համեստ միջոցներով կարողացանք դա կազմակերպել: Ծախսված բոլոր միջոցներն արդարացված են, քանի որ մշակույթի բնագավառում Հայաստանի առաջ նոր ճանապարհներ են բացվում»:

Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ Թագավորական նվագախմբին հրավիրելը հանդուգն գաղափար էր. «2008-2009թթ. փորձեցինք խոսել նրանց հետ: 2015թ.-ին լրանում է նվագախմբի 125-ամյակը, այս իսկ պատճառով ասացին, որ մինչ այդ չեն կարող հրավեր ընդունել` բազմաքանակ հրավերների պատճառով: Սակայն եղան լուրջ բարեխոսողներ, եւ մերժելով մյուս երկրներին` նվագախումբը համաձայնեց մեկ օր հանդես գալ Երեւանում»:

Հովհաննիսյանը փաստեց, որ դեռեւս ոչ մի նվագախումբ չէր պահանջել տեխնիկական նման պատրաստվածություն. «Ընդհանուր առմամբ մենք պատրաստ ենք, սակայն անելիքներ դեռ շատ կան: Նվագախումբը ժամանելու է մարդատար եւ բեռնատար ինքնաթիռներով` բերելով 4400 կգ տեխնիկա, այդ թվում` մեկ միլիոն դոլար արժողությամբ երաժշտական գործիքներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031