Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը պատմում է, թե ինչու են իրեն նաև որպես «Սև հովազ» ճանաչում

Հոկտեմբեր 22,2012 13:33

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը իր դեմ կատարված աղմկահարույց մահփորձից հետո էլ առաջ էլ թիկնապահների ծառայությունից չի օգտվում, քանի որ համոզված է, որ եթե մեկին որոշեցին խփել, ոչ թիկնապահը կօգնի, ոչ էլ մեկ ուրիշը: Ավելին` խնդրել է, որ իր մահափորձի մասնակիցներին մեղմ պատիժ տան: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Արցախի պատերազմի հերոս Ռուստամ Գասպարյանը:

-Պարոն Գասպարյանը վերջերս ոստիկանությունը թիկնապահների զինաթափման գործընթաց է սկսել: Եվ ոստիկանապետը տեղեկացրեց, որ բոլոր նրանք ովքեր օգտվում են թիկնապահների ծառայությունից նախազգուշացված են այդ մասին: Դուք օգտվո՞ւմ եք թիկնապահների ծառայությունից , թե ոչ:

-Չէ, ես թիկնապահներ չունեմ, հետևաբար ես այդ մասին նախազգուշացված չեմ:

-Դուք այն պաշտոնյաներից եք, ում վրա աղմկահարույց մահափորձ տեղի ունեցավ: Ի՞նչ է պատճառը, որ թիկնապահների ծառայությունից չեք օգտվում:

-Եթե փորձեն ինչ-որ մեկին վնաս տան այդ դեպքում թիկնապահները չեն օգնի: Եթե ուզեն ինչ-որ մեկին խփեն հաստատ կխփեն: Ես թիկնապահների ծառայությունից, ոչ օգտվել եմ, ոչ էլ պատրաստվում են օգտվել: Նույնիսկ մահափորձից հետո:

-Իսկ դա ձեր վերջին մահափորձն էր, թե այլ մահափորձեր էլ են եղել պարզապես հնչեղություն չի ստացել: Իհարկե, Աստված մի արասցե:

-Պատերազմի ժամանակ էլ թուրքերը, ադրբեջանցիները շատ փորձեցին, բայց չստացվեց:

-Ճիշտ է Ձեր մահափորձի գործով դատական գործընթացը ավարտվեց, բայց արդյո՞ք իրական մեղավորները պատժվեցին, թե, ինչպես միշտ, պատվիրատուները ստվերում մնացին:

-Դե իրական պատվիրատուները այդպես էլ չբացահայտվեցին:

-Դուք Ձեզ համար ևս չեք պարզե՞լ:

-Դե ես ինձ համար պարզել եմ, բայց դա իմ խնդիրն է:

-Մեծահոգի մարդ եք երևում, որովհետև դատարանին խնդրել էիք, որ մահափորձի մասնակիցներին մեղմ պատժի ենթարկեն:

-Այո, դե գիտեք` բերդը նրանց համար ոչ մի բան չէր փոխի: Վերևն Աստված կա, թող Աստծո մոտ և յուրաքանչյուրը իր խղճի առաջ պատասխան տա: Ես նման պատժի մեջ իմաստ չէի գտնում:

-Իսկ եկան Ձեզ շնորհակալություն հայտնեցին այդ մեծահոգի քայլի համար, թե ոչ:

-Ինչ շնորհակալություն հայտնեն: Հարազատները եկան ներողություն խնդրեցին իրանց լակոտների արարքների համար:

-Իսկ թիկնապահների զինաթափման գործընթացը շատերը շոուի են վերգրում: Ըստ Ձեզ դա շոու է, թե ոչ: Հայաստանում շատերը նշում են, որ թիկնապահներին պահում են մոդայից ելնելով, իրենց ազդեցությունը ընդգծելու համար եւ մի շարք այլ հարցեր լուծելու համար եւ շատ քչերն են, որ անվտանգության առումով են պահում: Ըստ Ձեզ, որ տարբերական է գործում:

-Եթե օրինական թիկնապահներ չեն պետք է զինաթափվեն, քանի որ այդտեղ ցուցադրական բան էլ կա, թե տեսեք ես այնքան ազդեցություն, կշիռ ունեմ, որ հետևից այսքան մարդ ա գալիս և այլն: Եթե օրինական թիկնապահների կարիք ունեն թող օրինական թիկնապահների պահեն եւ օրինականության սահմաններում օգտվեն թիկնապահների ծառայությունից: Եթե մեկին փորձեն վնասեն, ոչ թիկնապահը կօգնի, ոչ էլ որևիցե մեկը:Ճիշտն ասած միանշանակ չեմ կարող ասել: Մարդիկ կան, որ իրոք, երևի, կարիքն ունեն անվտանգությունը ապահովելու համար: Մարդիկ էլ կան շոուի համար են պահում կամ չգիտեմ ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Նայած մարդ, նայած ինչի համար: Բայց, իհարկե, մարդիկ կան, որ իրենց ռեկլամ անելու, ցուցադրելու համար են թիկնապահ պահում, թե տեսակ ես ախրանա ունեմ: Մարդ էլ կա, որ իրոք իր անվտանգության համար է պահում:

-Պարոն Գասպարյան Դուք պատերազմ անցած մարդ եք: Շատերը կյանքի և պատերազմի ընթացքում 2-րդ անուն են ձեռք բերում, այլ կերպ ասած` մականուններ: Դուք մականուններ ունենք, թե ոչ:

-Ես մականուն չունեմ: Բայց պատերազմի դաշտում մեր ջոկատը կոչվում էր «Սեւ հովազներ»:

-Իսկ ինչո՞ւ «Սեւ հովազ»

-Դե գիտեք սևը վրեժխնդրություն էր նշանակում: Իսկ հովազը, երևի, կովկասի ամենաճարպիկ կենդանին է, իր սլացքով, արագաշարժությամբ: Մեր ջոկատը միշտ գիշերային կռիվներ, դիվերսիոն գործողություններ է տվել: Սևը նաև վրեժխնդրության և գիշերվա խորհուրդը ունի:

-Իսկ Այդ անունը Ձեզ հետ ասոցացվե՞լ է:Առհասարակ ասե՞լ են Սեւ հովազը, թե ոչ:

-Դե Ադրբեջանցիները ևս մեզ այդ անունով էին ճանաչու: Ադրբեջանական «Գորշ գայլեր» ջոկատ կար: Ռուսական Ագանյոկ թերթը, որոնք որ ներկա են գտնվել մեր ջոկատի և «Գորշ գայլերի» կռվին գրել էին, որ «Գորշ Գալերը» վախենում են միայն «Սև հովազից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031