Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում քիմիաթերապիան կաղում է

Հոկտեմբեր 22,2012 13:17

Կրծքագեղձերը ստուգելու համար 25 տարեկանից հետո կինը 6 ամիսը մեկ պետք է դիմի բժշկի , 40 տարեկանից հետո պետք է անպայման ուլտրաձայնային հետազոտություն անցնի։

«Շատ հաճախ ժամանակին բացահայտված քաղցկեղը հնարավոր է լինում կանխել և անցկացնել լիարժեք բուժման կուրս»,- հայ կանանց խորհուրդ է տալիս Հայդելբերգի համալսարանական կլինիկայի կանանց առողջության կենտրոնի ղեկավար դոկտոր-պրոֆեսոր Քրիստոֆ Զունը։

Հայ-ամերիկյան առողջության բժշկական կենտրոնում բժիշկը դասախոսություն կարդաց կրծքագեղձի քաղցկեղի ու այն ժամանակին կանխարգելելու միջոցների մասին: Դահլիճում ազատ տեղ չկար։ Դասախոսությանը ներկա էին ոչ միայն բժիշկներ, այլ նաև բազմաթիվ հիվանդներ, սովորական քաղաքացիներ։

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկային խմբի մեջ են մտնում, հատկապես, նրանք ում ընտանիքում արդեն նման դեպք է եղել,ինչպես նաև ծանր քաշ ունեցող,ծխախոտը և ալկոհոլը չարաշահող կանայք։

«Վիրահատությունից հետո հատկապես հարկավոր է, որ հիվանդը նորմալ քիմիաթերապիայի կուրս անցնի։ Սակայն, ցավոք սրտի, Հայաստանում անցկացվող քիմիաթերապիան չի համապատասխանում Եվրոպական չափանիշներին», «Ա1+»-ին ասաց Քրիստոֆ Զունը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031