Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյանը քաղաքապետի մասին. Վոլոչկովայի հետ նկարվել է, գուցե վաղն էլ գեյերին թույլ տա

Հոկտեմբեր 22,2012 13:14

Բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հանդիպումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ վերջին օրերին ոչ միայն սոցիալական ցանցերի քննարկումների , այլեւ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Պատճառներից մեկը Վոլոչկովայի «անկեղծ» հանդերձանքն էր՝ հայաստանցիների ընկալմամբ` համեստ ու զուսպ անձնավորություն համարվող Տարոն Մարգարյանի շփոթված դեմքի «ֆոնին»:

Aravot.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այդ ամենի մեջ սարսափելի ոչինչ չի տեսնում, իսկ Երեւանի քաղաքապետի ու Վոլոչկովայի աղմկահարույց ֆոտոսեսիան, քաղաքապետարանի պաշտոնական կայքում զետեղելը, ըստ նրա, սովորական եւ տարածված PR հնարք է:

«Դժբախտաբար քաղաքապետի ֆունկցիան մերոնք վատ են պատկերացնում. կարծում են, թե քաղաքապետը ծնված է միայն փողոցնրը մաքրելու ու շենքերը փորքր-ինչ վերանորոգելու համար: Իրականում այդ ֆունկցիան ավելի լայն է, եթե դիտարկելու լինենք այն համատեքստում, թե ինչ են անում մյուս մայրաքաղաքների քաղաքապետերը: Նրանք բոլոր խոշոր կինո եւ համերգային փառատոնների գլխավոր աջակիցն են, որովհետեւ վերջին հաշվով, այդ ամենը իրենց քաղաքների բնակիչների համար է արվում: Այսինքն PR-ի պահ կա: Եվ հետո այստեղ ոչ այնքան Վոլոչկովայի սկանդալային կերպարն է կարեւոր, որքան ռուս մշակույթի նրբազգաց վերաբերմունքը մեր քաղաքապետի հանդեպ: Տարօրինակ բան չկա, PR-ը մի սկզբունք ունի՝ ինչ ուզում են խոսեն, կարեւորը չմոռանան ու անուշադիր չանցնեն կողքով»,-կարծում է սոցիոլոգը::

Մեր հարցին՝ կիսամերկ արտիստուհու ֆոտոսեսիան քաղաքապետարանի պաշտոնական կայքում դնելը որքանո՞վ է լուրջ, պարոն Ադիբեկյանը պատասխանում է. «Դա նշանակում է, որ մեր քաղաքապետարանը հինավուրց, միջնադարյան վիճակից շարժվել է առաջ, եւ վաղը հնարավոր է գեյերի հարցով էլ թույլ տա, որ երթ, փառատոն կինոմրցույթ կազմակերպեն: Աշխարհը վաղուց այդ ուղղությամբ է գնում: Մենք որքան էլ փորձենք դիմադրել, գոնե պետք է ցույց տանք, որ էդքան էլ մութ միջնադարյան արարածներ չենք, այլ ժամանակակից մարդկության ներկայացուցիչ ենք՝ որոշ սահմանափակումներով: Ի վերջո, եթե Բեռլուսկոնին կամ Սարկոզին ամուսնանում են նման սկանդալային ընկերուհիների հետ, ի՞նչ խնդիր կա, որ մեր քաղաքապետը, իբրեւ բարի կամքի նշան, ընդունի ու Վոլոչկովայի հետ նկարվի, եւ կարեւորը՝ իր առանձնասենյակում, այլ ոչ թե մի ուրիշ տեղ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031