Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական դրոշը բարձրացվեց Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում

Հոկտեմբեր 22,2012 12:40

Այսօր Խոհարարների Հայկական Ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդալյանը եւ Խոհարարների Հայկական Ասոցիացիայի ավագ մասնագետ, օլիմպիական չեմպիոն` Վերա Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացան հոկտեմբերի 5-10-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացած խոհարարական օլիպիադայում հաղթած ոսկե մեդալով:

Ռուսաստանաբնակ Վերա Հովհաննիսյանը մասնակցելով օլիմպիադային՝ առաջին տեղն է գրավել անհատական աշխատանք նոմինացիայում, հավաքելով 100 բալ, որն առավելագույնն է, եւ արժանացել է ոսկե մեդալի:

Հովհաննիսյանի խոսքով. «Մրցանակը միայն դիպլոմի տեսքով է. ինձ համար կարեւորը հայկական դրոշի բարձրացումն էր, ոչ մի մրցանակ չէր էլ հետաքրքրում ինձ: Նշեմ, որ մինչ մեդալ ստանալը բոլորը հետաքրքրված էին իմ աշխատանքով, անընդհատ մոտենում շնորհավորում էին: Վերջում ես իմ աշխատանքներից մեկը նվիրեցի ժյուրիին, քանի որ շատ էր հավանել»:

Արմեն Մանդալյանի փոխանցմամբ՝ օլիմպիադայի կազմակերպիչը Խոհարարների միջազգային ասոցիացիան է: Ժյուրիի անդամները տարբեր երկրներից են. օլիմպիադային մասնակցում էին 52 պետության ներկայացուցիչներ, ներկայացված էր 1600 աշխատանք, որից շուրջ 500-ը անհատական էր:

«Խոհարարության օլիմպիադան անցկացվում է 4 տարին մեկ ու արդեն 100 տարվա պատմություն ունի, ամեն տարի ավելանում է մասնակից պետությունների թիվը: Դրան մասնակցելու համար միջազգային ասոցիացիային պետք է նախորոք հայտ ներկայացնել»,-հավելեց Մանդալյանը տեղեկացնելով, որ շուտով կբացվի Վերայի աշխատանքների ցուցահանդեսը: Հովհաննիսյանն էլ հավելեց, որ պատրաստվում է վարպետության դասընթացներ անցկացնել Հայրենիքում, ինչպես նաեւ վերադարձել է այստեղ ապրելու, աշխատելու, կիսվելու մասնագիտական հմտություններով:

«Օլիմպիադայում հաղթելու համար ես ամեն ինչ արել եմ, որ հայկական դրոշ բարձրացվի, եւ ի վերջո այդպես էլ եղավ: Սրանից բացի՝ մասնակցել եմ մի շարք մրցույթների, ներկայացնելով տարբեր տեսակի քաղցրավենիքներից պատրաստված աշխատանքներ: Իսկ այս մեդալն իմ չորրորդ ոսկե մեդալն է: այս գործում մասնագիտացել եմ Մոսկվայում, այնտեղ սովորել եմ Կարկունովի անվան դպրոցում, իսկ մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ եմ»,-ավելացրեց Հովհաննիսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031