Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցն այլեւս ավելորդ է» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2012 12:35

«Ես առաջարկեցի, որ Ռուբեն Հակոբյանը չներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը, որովհետեւ միակ ժառանգականը մեր խմբակցությունում, այդպես ստացվեց, Զարուհի Փոստանջյանն է: Ես առաջարկեցի, դա օրակարգ չմտավ, որովհետեւ մեծամասնությունը դրան դեմ եղավ»,- այսօր «Ժառանգություն» խմբակցության նիստից դուրս գալով՝ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ եք նման բան առաջարկել՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Իրավիճակից ելնելով: Որովհետեւ ես հասկացել եմ մի բան, որ բարոյական կլինի, որ  «Ժառանգություն» անունով խմբակցությունը, որը ներկայացնում է «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միասնական խմբակցությունը, զուտ ելնելով իրավիճակից, նկատի ունեմ քաղաքական՝ ճիշտ կլիներ: Ես դա արել եմ ֆրակցիայի ամենաառաջին նիստի ժամանակ: Նկատի ունեմ, երբ ընտրություններից հետո մենք առաջին նիստն արեցինք, եւ այսօր էլ պնդեցի, որ պետք է ժառանգականների իրավունքը վերականգնել: Ես պարտավոր եմ բոլորի իրավունքները պաշտպանել, այդ թվում նաեւ՝ իմ»:

Ինչ վերաբերում է Խաչատուր Քոքոբելյանին խմբակցությունից հեռացնելու հարցին, նրա խոսքերով, «Ինձ խմբակցությունից հեռացնելու ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ չի տալիս: Բայց, բնականաբար, ես ինքս հայտարարում եմ, որ այս պահից սկսած՝ մենք՝ «Ազատ դեմոկրատներս», կքննարկենք եւ հիմա կհայտարարենք, բայց կարծում եմ, որ մենք չենք ներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը, այլ կներկայացնենք «Ազատ դեմոկրատները»: Խոսքը խմբակցությունից դուրս գալու մասին չէ: Խոսքը խմբակցությունը ներկայացնելու մասին է: Խմբակցությունից դուրս գալը իրավական գնահատական է, եւ կան օրենքի հետ կապված խնդիրներ: Քիչ հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք»:

Ավելի ուշ Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Զուտ տակտիկական ննշանակությունից ելելով, դաշինքային տրամաբանությունը պաշտպանելով՝ մենք գնացել ենք «Ժառանգության» ցուցակով: Մի քիչ հետո մենք կքննարկենք այդ հարցը, իհարկե, բայց կարծում եմ, որ ես եւ Ալիկ Արզումանյանը, մնալով ֆորմալ առումով այդ խմբակցության կազմում, կներկայացնենք «Ազատ դեմոկրատները»:

Նշենք, որ խմբակցության նիստն անավարտ մնաց, քանի որ ԱԺ նիստը սկսվեց:

Խաչատուր Քոքոբելյանը նաեւ ասաց. «Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մանդատների հանձնման, ընդունման հարցերը այդպես չէ, որ կատարվում են»:

Թե ինչով է պայմանավորված Ռուբեն Հակոբյանի հետ հակասությունը՝ նա չմանրամասնեց, բայց «Ժառանգության» հետ կոնֆլիկտին անդրադառնալով ասաց. «Ես այս կոնֆլիկտի մեջ արհեստական եւ միայն արհեստական մաս եմ տեսնում: Անշուշտ, այսօր հանրապետությունում ինչ կատարվում է՝ տեղի է ունենում նախագահական ընտրություներին ընդառաջ»:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին՝ պարոն Քոքոբելյանն ասաց. «Կարծում եմ, այս պահի դրությամբ նման հարցադրում ուղղակի չարժե  անել: Կա մի խնդիր՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր լայն նախընտրական ծրագրով, մեր պատկերացրած՝ մինչև այս պահը բոլոր պայմանավորվածությունները, նկատի ունեմ՝ ծրագրային, և նախագահական ընտրություններին այն խնդիրները վեր հանի, որը մեզ ավելի  հոգեհարազատ կլինի, եթե ոչինչ չփոխի, ես որևիցե անձնական խնդիր չեմ տեսնում այդ հարցը նորից քննարկելու մեր կուսակցության վարչությունում»:

ԱԺ նիստում Ռուբեն Հակոյանը հայտարարեց, որ այլեւս Խաչատուր Քոքոբելյանը որեւէ ձեւաչափով չի ներկայացնելու «Ժառանգությունը», այդ մասին որոշում է կայացրել իրենց խմբակցությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031