Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսուհետ կկիրառի բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթներ

Հոկտեմբեր 22,2012 12:13

  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության գերատեսչություններից առաջիններից է, որ կկիրառի բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթներ: Այդ ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ս.թ. սեպտեմբերի 30-ին պայմանագիր է կնքել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ: Կողմերը, գոհունակություն հայտնելով կայացած գործարքի կապակցությամբ, նշել են, որ այն կարող է հերթական հաջողված քայլը հանդիսանալ՝  ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջև 2007թ. ստորագրված պայմանագրի իրագործման ուղղությամբ: Նշված պայմանագրով ՀՀ կառավարությունը ստանձնել է պարտավորություն` օգտագործելու Մայքրոսոֆթի միայն լիցենզավորված ծրագրեր և ջանքեր գործադրելու Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ: Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության այս քայլը` Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը հույս է հայտնել, որ դրական այս օրինակն իր շարունակությունը կունենա նաև Կառավարության կառուցվածքում գործող այլ գերատեսչությունների շրջանում:

 «Մայքրոսոֆթ» կորպորացիան Հայաստանում հիմնել է իր ներկայացուցչությունը 2006 թվականին։ 2007թ. ստորագրված պայմանագրի շրջանակում ընկերությունը համագործակցել է ՀՀ կառավարության հետ` կրթության, առողջապահության, սոցիալական, էլեկտրոնային կառավարման, մտավոր սեփականության պահպանման բնագավառներում, իրականացրել է Microsoft Windows և Microsoft Office ծրագրային փաթեթների տեղայնացում (հայաֆիկացում), մասնագետների վերապատրաստում և սերտիֆիկացում, Երևանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնում և այլ միջոցառումներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031