«Հանրապետություն» կուսակցությունը հանդիպում է անցկացրել Մարալիկում: Այն կազմակերպել էր տեղի կառույցը՝ Սեւակ Սաղաթելյանի գլխավորությամբ:
Մարալիկի մշակույթի տան դահլիճում էին «Հանրապետություն» կուսակցության ակտիվն ու համակիրները: Նրանց ողջունեցին «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, խորհրդի անդամներ Սուրեն Աբրահամյանը, Ռաֆիկ Մկրտչյանը, Խաչիկ Սիմոնյանը եւ կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը:
Հանդիպման մասնակիցներին հետաքրքրել են հիմնականում ներքաղաքական իրավիճակին, «Հանրապետության» հետագա անելիքներին, ՀԱԿ-«Հանրապետություն» փոխհարաբերություններին, ինչպես նաեւ Արամ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցելությանն առնչվող հարցեր:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ