Դեռ շարունակվում է «Ժառանգություն» խմբակցության նիստը: Քիչ առաջ խորհրդակցության սենյակից դուրս եկան Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Խ. Քոքոբելյանը հայտարարեց, որ նիստում ինքն առաջարկել է Ռուբեն Հակոբյանին հեռացնել «Ժառանգությունից», սակայն հարցը չի մտել օրակարգ, քանի որ մեծամասնությունը դեմ է եղել:
Ալեքսանդր Արզումանյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը առանձնացան քննարկելու, թե շարունակելո՞ւ են այսուհետեւ ներկայացնել «Ժառանգություն» խմբակցությունը, թե դուրս են գալու:
Ինչպես բացատրեց Խ. Քոքոբելյանը, իրենք մնալու են պատգամավորներ, բայց հնարավոր է չներկայացնեն «Ժառանգությունը», այլ լինեն «Ազատ դեմոկրատներ»: Խոչատուր Քոքոբելյանը խոստացավ շուտով պաշտոնական հայտարարություն անել այդ մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ