Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան վթարից հետո ամբողջովին այրվել է, իսկ վարորդը` տեղում մահացել

Հոկտեմբեր 22,2012 11:30

Այսօր` հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում «Օպել» մակնիշի 33 ՏD 754 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և 20 մետր գլորվելով` գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մոտ 10 մետր ավտոմեքենայից դուրս է շպրտվել և տեղում մահացել: Ավտոմեքենայի` ծառերին հարվածելու հետևանքով հաստաբուն ծառը արմատախիլ էր եղել և մի քանի տեղից կոտրվել, իսկ ավտոմեքենայում առաջացել է հրդեհ, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին մոխրացել է:

Վթարի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:

Տեղում էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Հրազդան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատը` մեկ մարտական հաշվարկով:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Արկադի Ղումաշյանը:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան Արաբկիր վարչական շրջանի Բարբուսի 63 շենքի բնակիչ, 55-ամյա Միխայել Գրիգորյանի անվամբ:

Այս պահին Ոստիկանությունը փորձում է պարզել մահացած վարորդի ինքնությունը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031