Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բերդն անեսթեզիոլոգ չունի, որովհետև անեսթեզիոլոգը բերդում էր

Հոկտեմբեր 22,2012 11:24

«Տավուշի մարզի Բերդ քաղաքի բուժհաստատություններում անեսթեզիոլոգ չկա: Նախկին անեսթեզիոլոգը  նոր է վերադարձել ազատազրկման վայրից և երկու տարի զրկված է մասնագիտությամբ զբաղվելու իրավունքից»,- Աղվերանում լրագրողների համար կազմակերպված ճանաչողական սեմինարի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Այդ հիմնախնդիրը լուծելու միակ  տարբերակն առ այսօր լուծվում է առիթի դեպքում նման մասնագետներին Երևանից Տավուշ գործուղելու ճանապարհով:

Ընդհանրապես, նշեց նախարարը, տարբեր բժշկական մասնագիտացումներով այսօր Հայաստանի տարածաշրջաններում կա 250 որակյալ մասնագետի կարիք:

Այսօր Հայաստանում բժիշկ-հիվանդ հարաբերությունների նկատմամբ կա կասկած և դժգոհություն: Ըստ նախարարի՝ այստեղ մեծ է կոռուպցիոն ռիսկայնության մակարդակը:   Նա հաստատեց, որ բնակչության մոտ 1\3-ը գոհ չէ համակարգից: Հիվանդանոցի և, ընդհանրապես, բուժհաստատության հետ հարաբերությունների առողջացումը այսօր նա համարեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիր:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031