Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության լիիրավ անդամներ են» (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 22,2012 11:17

Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակում երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ես ձեզանից մեկն եմ» խորագրով հաշմանդամություն ունեցող երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանն ասաց, որ արդեն երրորդ տարին է` փառատոնը համագործակցում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ եւ իրականացնում «Ես իրավունքներ ունեմ» ծրագիրը. «Այս տարի նախաձեռնության ներքո գործում է «Ես ձեզանից մեկն եմ» ծրագիրը, որը նվիրված է հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրացման խնդրին: Դա չափազանց կարեւոր է, քանի որ այդ երեխաներն իրապես մեզանից մեկն են: Մենք պետք է սովորենք նրանց տեսնել ամեն տեղ, եւ մեր երեխաներին էլ սովորեցնենք, որ թեեւ նրանք ունեն ֆիզիկական ինչ-ինչ թերություններ, բայց հասարակության լիարժեք անդամներ են»:

Տիկին Մակուկյանը նշեց, որ սահմանափակ են հաշմանդամություն ունեցող երեխաների շփումները. «Նրանք շփվում են իրենց պես երեխաների հետ, իսկ մեր խնդիրն այն է, որ նրանք շփվեն բոլոր երեխաների հետ: Բացի այդ, պետք է լուծվի հաշմանդամություն ունեցող երեխաների` դպրոցական դասարաններում ներգրավվածության խնդիրը: Համամարդկային առումով յուրաքանչյուր երեխա հանրության լիիրավ անդամ լինելու իրավունք ունի»:

Ցուցահանդեսի մասնակից «Փիլատելփիա» հաշմանդամ երեխաների հասարակական կազմակերպության նախագահ Հովիկ Իսրայելյանի խոսքով` սահմանափակ կարողություններով երեխաներն առաջնահերթ ունեն տեղաշարժվելու, թերսնվածության եւ դեղորայքի հետ կապված խնդիրներ. «Նման սոցիալական հարցերը լուծելու համար լուրջ գումարներ են պետք: Եթե չլինեին կամավոր ներդրումները եւ արտերկրի մեր հայրենակիցների օգնությունը, ծանր խնդիրներ կառաջանային: Միաժամանակ, այդ ճանապարհին հաշմանդամ ծնվող երեխաների թիվը նվազել է` բժշկական նորագույն հետազոտությունների եւ տեխնոլոգիաների շնորհիվ»:

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ»-ի տնօրեն Աիդա Մելքոնյանն ասաց, որ ՊՈԱԿԻ տարբեր խմբերում ներգրավված սոցիալապես անապահով եւ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխաները ստեղծագործում են միասին. «Նրանք չեն տարբերվում մյուս երեխաներից, տաղանդավոր են, շնորհալի եւ իրավունք ունեն ստեղծագործել ու սովորել: Իսկ հենաշարժիչ համակարգի խնդիրներ ունեցող երեխաներն առաջնահերթ ունեն տեժաշարժման եւ դպրոցում կրթություն ստանալու, մշակութային օջախներ հաճախելու խնդիրներ»:

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031