Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանի հարցը չի քննարկվել

Հոկտեմբեր 22,2012 11:13

Երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հարցը չի քննարկվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ակնկալվում էր, որ «Ժառանգության» խորհրդի նիստում  պետք է որոշում կայացվի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ հետագա համագործակցության մասին: Հիշեցնենք նաեւ, որ երկու կուսակցությունների մեջ խնդիր առաջացավ այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե Խաչատուր Քոքոբելյանը խախտել է նախնական պայմանավորվածությունը մանդատը վայր դնելու մասին: Երկու լիդերների հարաբերությունները պարզելու հրապարակային բանավեճը առայժմ հանգուցալուծում չի ստացել:

Քիչ ուշ, խորհրդարանում հերթական քառօրյային ընդառաջ կլինի նաեւ «Ժառանգություն» խմբակցության  նիստ: Կլսվի՞ նիստի ընթացքում Քոքոբելյանի հարցը, թե ոչ՝ առայժմ ճշտել չի հաջողվել:

Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ «Ժառանգության» ընդլայնված նիստում գոնե խոսակցությո՞ւն էլ չգնաց Քոքոբելյանի հարցի հետագա հնարավոր անդրադարձների մասին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այդ թեմայով որեւէ խոսակցություն չի եղել:

Հավելենք միայն, որ «Ժառանգության» խորհրդի նիստին մասնակցել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ քննարկվել են կազմակերպական հարցեր, ընտրական հանձնաժողովներում կուսակցականների ներգրավվածության հետ կապված հստակեցումների մասին է խոսվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031