Սեպտեմբերի 10-ին Aravot.am-ում հրապարակված «ՀՀԿ-ի տանիքի ներքո» հոդվածում նշել էինք, որ ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության շենքի գլխին ծածանվող եռագույն դրոշի երրորդ գույնը ոչ թե նարնջագույն է, այլ՝ դեղին: Այդ հրապարակումից ավելի քան մեկ ամիս է անցել, սակայն այդ շենքի վրա ծածանվում է նույն դրոշը:
Նախկինում հրապարակված «Ադրբեջանի հետ 350 կմ սահման ունեցող մարզի ղեկավարը բանակում չի ծառայել» հոդվածում հայտնել էինք, որ 2011թ. դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սահմանամերձ Ոսկեպար այցի ժամանակ ծածանվող պետական դրոշի երրորդ մասը ոչ թե նարնջագույն էր, այլ` դեղին:
Տարեմուտին երկրի ղեկավարի սահմանագոտի այցի կապակցությամբ այդ դրոշը պարզվել էր Ոսկեպարի գյուղապետ, ՀՀԿ անդամ Հրուշ Աղբալյանի նախաձեռնությամբ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ