Լրահոս
Օրվա լրահոսը

5 սխալ, որ թույլ են տալիս տղաները սիրային հարաբերություններում

Հոկտեմբեր 21,2012 17:54

Նախորդ հրապարակումներից մեկում խոսել ենք այն սխալների մասին, որոնք անում են աղջիկները սիրային հարաբերություններում: Այժմ անդրադառնում ենք տղաների թույլ տված սխալներն:
1.Անուշադրութ յունը: «Աղջիկը սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Դա բացատրվում է նաև նրանով, որ նա նաև պաշտպանության կարիք ունի: Շատերին նույնիսկ դուր է գալիս, երբ տղան որոշակի արգելքներ է ներկայացնում, սակայն չափից շատ ուշադրությունը դրսևորովում է որպես հսկողություն և անձնական «ես»-ի կառավարում»,-ասում է հոգեբան Աննա Վարդանյանը:

2.Գլուխ գովալը: «Հորեղբայրս ազդեցիկ մարդ է», «Ընկերս պատգամավորի տղա է», «Մենք էսպիսի գործով ենք զբաղվում» այս և նման այլ արտահայտությունները կարող են հիասթափության պատճառ լինել: «Ճիշտ է աղջիկը հաշվի է առնում նաև տղայի նյութական վիճակը, սակայն եթե նա սիրում է, այդ ամենը երկրոդական է համարվում: Աղջկա սիրտը գրավելու ուրիշ միջոցներ կան, իրեն այդքան գովելու փոխարեն պարզապես կարող է անակնկալներ անել»,-ասում է 21-ամյա Դիանան:
3.Չափի շատ անկեղծությունը. «Չի կարելի անընդհատ աղջիկների մոտ խոսել օրինակ նյութական վիճակից, ասել, որ այսքան գումար ունի: Չպետք է բամբասել նաև ընկերներից, ինչպես նաև` աղջկա ընկերուհիներից, այլապես նա կարող է նույնիսկ թույլ մարդու տպավորություն թողնել»,-ասում է հոգեբանը:
4.Խոսել ուրիշ աղջիկներից. Դա կարող է աղջիկների մոտ խանդ հարուցել, նյարդայնացնել, ինչպես նաև հանգեցնել հիասթափության:

5. Երեսով տալը. Աղջկա համար թերևս ամենատհաճ բաներից մեկն այն է, որ տղան անընդհատ հիշեցնում է այն ամենը, ինչ արել է նրա համար: «Դա պարզապես մեծամտություն է: Իմ կարծիքով` այդպիսի տղաները ուզում են ցույց տալ իրենց դերը, իբր իրենք իրենից մի մեծ բան են ներկայացնում»,-ասում է 23-ամյա Սոֆյան:
Սիրային հարաբերությունների և նրանում նկատվող թերությունների մասին կարելի է անվերջ գրել, սակայն եթե զգուշանաք այս հիմնական սխալներից, թերևս, սերն ավելի ամուր կլինի:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031