Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Վարդան Ղուկասյանի եղբոր ձեռքից առգրավեց քաղաքապետարանից թռցրած «Չայկան»

Հոկտեմբեր 21,2012 16:48

Ինչպես հայտնի է, նախորդ օրը, Գյումրու քաղաքապետարանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ավտոտնակից անհետացել է Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան: Այն, ըստ հաղորդագրության,  մոտ  մեկ ամիս առաջ կամ կարելի է ասել իշխանությունը  հանձնելու վերջին պահին ընդամենը 100 հազար դրամով օտարվել  էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ  եղբորը` Գևորգ Ղուկասյանին: Օտարման գինը կասկած էր առաջացրել նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ, ով և դիմել էր  ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն  գույքի իրական արժեքը պարզելու համար:

Ի դեպ, չկա առուվաճառքի համապատասխան պայմանագիր, չի կազմվել նաև   օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ: Եվ մինչ նոր իշխանությունները մեքենան պահեստավորել էին ավտոտնակում, դռները կապարակնքել` կասկածելի  հարցը  պարզելու համար,մեքենան կեսօրին անհետացել էր:

Հանցագործության մասին  ոստիկանությանը հաղորդում տալուց հետո, Գյումրու նախկին քաղաքապետի եղբայրը  galatv.am-ին տեղեկացրել էր, որ մեքենան  անտեր չէ, իրենն է, և ինքը  բերել կանգնեցրել է իր բակում,ավելին ավագանու որոշումն ու վճարման կտրոնները տարել ու ցույց է տվել Շիրակի մարզի քննչական բաժնի աշխատակիցներին:

Հենց նոր  Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները տեղեկացրեցին, որ «Չայկան» Վարդան Ղուկասյանի եղբոր բակից մի խումբ ոստիկաններով տեղափոխել են Շիրակի մարզի քննչական բաժին: Այն  առգրավվել է  որպես գողոն, և այս փաստի առթիվ անպայմանորեն կհարուցվի քրեական գործ:

Ի դեպ, այս հարցի շուրջ փորձեցինք որոշակի մանրամասներ պարզել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից, սակայն նա փոխանցեց, որ արձակուրդում է, ավելին երկրում չէ, իսկ Շիրակի մարզի քննչական բաժնի նորանշանակ պետ պարոն  Երիցյանը առանձնասենյակի  հեռախոսազանգերին  չէր պատասխանում`ամենայն  հավանականությամբ  կիրակի օրով չաշխատելու  կամ էլ այս գործով խառը լինելու պատճառով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Լուսանկարները` Asparez.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031