Այսօր, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Եղիշե Թադեվոսյանի փողոցի 12/3 շենքի թիվ 10 բնակարանի բնակչուհին չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանում հայտնաբերել են 1931թ. ծնված Է. Կոպալյանի դին:
ԱԻՆ