Համաձայնվեք, որ բոլորիս մոտ էլ եղել է պահ, երբ շտապել ենք ինչ որ մի տեղ, ու դա դիմացինին հասկացնելու համար ասել ենք` «վերջացրու, երեխեքս գազի վրա են»: Ում համար կատակ, ում համար իրականություն: Լուսանկարիչ Դեյվ Ինգլդոուն որոշել է ավելի պատկերավոր ներկայացնել դա ու դրա նման այլ դաժան իրավիճակները: Հերոսներից մեկը հենց ինքն է` հեղինակը, մյուսը`իր փոքր աղջիկը`Էլիս Բին: Իր տարօրինակ ֆոտոպրոեկտը նա անվանել է`«Աշխարհի ամենալավ հայրը»:
Լուսանկարիչը անկեղծացել է, որ երբեք կարիերայի հետեւից չի ընկել, իսկ ֆոտոխցիկ գնել է, որպեսզի նկարի, թե ինչպես է մեծանում իր փոքրիկ Էլիսը:
Սկզբում նա նկարներից մեկը տեղադրել է Ֆեյսբուքի իր էջում: Սակայն նախագիծը այնքան տարածում է գտել, որ լուսանկարիչը որոշել է ավելի հասարակայանացնել: Ստացվում է, այն ներշնչանքը, որը տվել է աղջիկը, Դեյվի մեջ բացահայտել է ֆոտոնկարչի տաղանդը:
Նկարների մեջ հայրը ձգտում է խաղալ խնամակալի դերը, սակայն միշտ խառնում է կնոջ տված խորհուրդները: Արդյունքում ստացվում է ինչպես անեկդոտում. «սիրելիս ես ամեն ինչ արել եմ, ինչպես դու խնդրել էիր: Երեխաներին եփել եմ, բորշը լվացել եմ, սպիտակեղենը կերակրել եմ»:
Արամ Արարատյան