Հոկտեմբերի 20-ին ժամը 22.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 174-րդ կմ-ում (Գորհայք գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 21 ՍՕ 191 պետհամարանիշով ավտոմեքենան (պատկանում է Կարեն Աղամյանին) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը:
Մեքենայի վարորդը և ուղևորները դեպքի վայրում չեն հայտնաբերվել:
ԱԻՆ