Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմադրիչ. «Իմ կողմից մեղք կլիներ, եթե չբեմադրեի Րաֆֆու «Խենթը»

Հոկտեմբեր 21,2012 10:39

Հոկտեմբերի 20-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Րաֆֆու «Խենթը» բեմադրության պրեմիերան: Այն թատերաշրջանի երկրորդ պրեմիերան էր: Թատրոնի գեղարվեստական  Հակոբ Ղազանչյանը կարծում է, որ նախորդի նման, սա նույնպես կընդունվի հասարակության կողմից:

Ասում է, որ թատերարվեստի մեջ արդեն ի հայտ են գալիս երիտասարդ նոր անուններ ու դրանցից մեկն էլ Դավիթ Հարությունյանն է. «Նա ներկայացման բեմադրիչն է: Վստահորեն կարող եմ ասել, որ հայ ժամանակակից թատրոնի ապագան վտանգված չէ»:

Մեզ հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ ներկայացման վրա աշխատել է մոտ երկու ու կես ամիս: Առաջին դժվարությունը, որին հանդիպել է բեմադրիչը, եղել է այն, որ վեպը պետք է պիեսի վերածեր. «Երկրորդ խնդիրն այն էր, որ ինձ շատ դերասաններ էին պետք, բայց Պատանի հանդիսատեսում այդքան մարդ չկա:  Դա էր պատճառը, որ մի դերասանը խաղում է մի քանի դերեր: Դժվար էր նաեւ դեպքերի ճիշտ ընտրությունը, քանի որ Րաֆֆու «Խենթը»  բավականին ծանր գործ է»:

Բեմադրիչը նմանություն է տեսնում  Րաֆֆու  վեպի եւ մեր օրերի միջեւ: Ինչպես ինքն ասաց՝ դրա համար էլ բեմադրել է. «Կա նմանություն, որը, ցավոք սրտի, չի մեռնում այսօր: Լավ բան տեսնել չեմ կարողանում: Ճիշտ է՝ կան մարդիկ, ում հույսով կարելի է երկիր թողնել, բայց նրանք շատ քիչ են: Այս գործը այնպիսի թեմաներ է բարձրացնում, որ իմ կողմից մեղք կլիներ, եթե չբեմադրեի այն»:

Դերասան Իշխան Ղարիբյանը ներկայացման մեջ Խենթն էր՝ Վարդանը: Մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ նման կերպարներով հանդես գալ չի սիրում. «Ես ավելի շատ բնավորությանը վերաբերվող դերեր եմ սիրում: Սակայն այս կերպարը ինձ դուր եկավ նրանով, որ պայքարում է մի քանի տեղով՝ հայրենիքի համար, սիրած աղջկա համար, ընկերոջ համար»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031