Այսօր Վանաձորի ծայրամասում գտնվող «Բոլոր քար» տեղամասի ժայռոտ հատվածը մարդաշատ էր:
Վանաձորցի պատանիները ժայռամագլցման դասընթացի էին մասնակցում:
Թեեւ առաջին փորձն էր, սակայն, Երեւանից հրավիրված մասնագետների ցուցումներն ու փորձնական խորհուրդները իզուր չանցան. երիտասարդները հաղթահարեցին ժայռի ողջ բարձրությունը` 10 մետրը:
Կարդացեք նաև
Լոռու մարզում երիտատասարդներին ակտիվացնելը, տուրիզմի զարգացումը խթանելն ու ժայռամագլցման ակումբ ստեղծելը ANG lori travel տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Գեւորգ Վարդանյանի մտահղացումն է:
«Հիմնական նպատակը մարզում ժայռամագլցման ակումբ ունենալն ու այդ սպորտաձեւը զարգացնելն է: Դասընթացը շարունակական է»,-տեղեկացնում է նա:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր