Ռուսաստանի Ադիգեայի հանրապետությունում գյուղատնտեսական վերասհակողության մարմնի աշխատակիցները վերացրել են Հայաստանից եկած 7 միլիոն ռուբլի արժողությամբ ձկան մեծ խմբաքանակ: Այս մասին հաղորդում է «Լայվ կուբան» լրատվականը:
Ձկները առգրավվել էին օգոստոս ամսին ներկրման թույլատվություն և արտադրանքի վերաբերյալ անասնաբուժական հավաստագիր չունենալու պատճառով:
Ձկների սեփականատիրոջը տեղյակ էին պահել գործի մասին ու առաջարկել էին կամ հետ վերցնել բեռը կամ թույլ տալ, որպեսզի ՌԴ-ի տարածքում ոչնչացնեն այն: Այս շաբաթ սեփականատիրոջ որոշմամբ ձկների խմբաքանակը այրման միջոցով ոչնչացվել է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ