Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը եւ նրա 3 որդիները մեղադրվում են խուլիգանության մեջ

Հոկտեմբեր 20,2012 18:14

Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնք

Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում կսկսվի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի եւ նրա 3 որդիների դատավարությունը: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն): Մարտիրոսյանները մեղադրվում են այն բանում, որ այս տարվա մարտի 25-ին Ազատամուտում քարերով, բահի կոթերով, անկոթ բահերով, կենցաղային կացնով եւ մետաղական խողովակների կտորներով ծեծի են ենթակել 3 անձանց, նրանց պատճառել մարմնական վնասվածքներ, ապա քարերով ջարդել նրանց տների պատուհանները:

Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը 2006թ. դատապարտվել է նույն՝ խուլիգանության հոդվածով: Գյուղապետի եւ նրա 3 որդիների խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Շուրջ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 23-ին ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրված Ժորա Մարտիրոսյանը վերընտրվել է Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031