Լրահոս
Օրվա լրահոսը

The Armenian Reporter. «Կալկաթայում նշվեց հայ գրատպության 500-ամյակը»

Հոկտեմբեր 20,2012 17:44

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում հոկտեմբերի 13-ին նշել են հայ գրատպության 500-ամյակը, գրում է «Դը Արմենիան ռիփորթերը»:

Ուսումնարանը հնդկական «Scholastic India Pvt. Ltd.» հրատարկչության հետ միասին կազմակերպել էին գրքերի ցուցահանդես-վաճառք, որոնց մեջ կային նաև 184-ամյա Արարատյան գրադարանի հայերեն և անգլերեն հնամյա գրքերից: Ցուցահանդեսը երկու օր է բաց եղել:

Հնդկահայերի հոգևոր առաջնորդ և Հայոց մարդասիրական ճեմարանի ղեկավա


ր Հայր Խորեն Հովհաննիսյանը միջոցառմանը հրավիրել էր ամերիկյան գրադարանի տնօրեն դոկտոր Շուշանտա Բաներջիին, որն իր ելույթում խոսել է գիրք կարդալու կարևորության մասին, գրատպության ծագման մասին` շեշտը դնելով հայ գրատպության վրա և թե ինչպես է գրատպությունը հեղափոխել իմացական և մտավոր աշխարհը:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031