Կիրակի օրը տեղի կունենա ամերիկահայ որբերի սուրբ ծննդյան հիմնադրամի 13-րդ ամենամյա դրամահավաքը, որի նպատակը հազարավոր հայ որբերին ամանոր պարգևելն է, հաղորդում է «Գլենդել նյուզ փրես» թերթը:
Այս տարիների ընթացքում հիմնադրամը հարյուր հազարավոր դոլարներ է հավաքել Հայաստանի աղքատ մարզերում վերականգնումներ և վերանորոգումներ անելու, ինչպես նաև որբերին տոնական նվերներ պարգևելու համար:
Կարդացեք նաև
Հեռուստամարաթոնին ներկա կլինեն տեղական և պետական պաշտոնյաներ, այդ թվում` Կալիֆորնիայի խորհրդարանի պատգամավոր Մայք Գատտոն, Լոս Անջելեսի շերիֆ Լի Բական, Գլենդելի քաղաքապետ Ֆրենկ Քուինթերոն և այլոք:
Թելեթոնը կհեռարձակվի կիրակի օրը, Գլենդելի ժամով 16:00-ին, «Armenian Media Group of America» (AMGA) հեռուստաալիքով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ