Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական բանակի ռեկորդակիր զինվորը

Հոկտեմբեր 20,2012 16:09

ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանն այսօր` հոկտեմբերի  20-ին, Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է երկու նոր ռեկորդ: ,Կամուրջե կատարած դիրքում (мост) Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում` 76 կգ ծանրություն: ,Մեկ ձեռքովը նոր ռեկորդ էր, իսկ մյուսը թարմացրեցի, մինչ այդ ռեկորդը 147 կգ էրե,- նշել է զինվոր-մարզիկը:

Արտավազդն իր նախորդ ռեկորդները սահմանել է մինչև ծառայության անցնելը, իսկ ծառայության ընթացքում որոշել է բարելավել ցուցանիշը: Արդեն մի քանի ամիս Հայկական բանակում ծառայող զինվորի թե այս, թե նախկինում սահմանած ռեկորդները գրանցվել են ,Դյուցազնագրքումե` ռեկորդների հայկական շտեմարանում: Ռեկորդները Գինեսի գրքում գրանցելու մասին Արտավազդը ևս մտածել է. ,Այսօր և նախկինում սահմանած ռեկորդներս` թվով 4-ը, կուղարկվեն Լոնդոն` Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակ, որտեղից 2 ամսվա ընթացքում կպատասխանեն ռեկորդի գրացման մասինե: Արտավազդը 5 տարի զբաղվել է ըմբշամարտով, սակայն վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել սպորտաձևը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ազատ ոճի ըմբշամարտի բաժին: Ցանկանում է մարզիչ դառնալ: Այժմ սերժանտական դասընթացներ է անցնում:

Զինվոր-մարզիկի խոսքերով` բանակում ստեղծված են բոլոր պայմանները համապատասխան մարզավիճակում մնալու և նոր ռեկորդներ սահմանելու համար: Ի դեպ, Արտավազդը նպատակ ունի առաջինը դառնալ նաև իր սահմանած ռեկորդների թվով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031