Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

5 սխալ, որ թույլ են տալիս կանայք սիրային հարաբերություններում

Հոկտեմբեր 20,2012 15:19

Սիրային հարաբերություններում վեճերն անխուսափելի են, սակայն անընդհատ կրկնվելու դեպքում սպառնում է բաժանումը: Այս հարցում մեղավոր են թե’ կանայք, և թե տղամարդիկ Այժմ Ձեզ ենք ներկայացնում այն հիմնական սխալները, որ թույլ են տալիս կանայք:
1.Կառավարել տղամարդուն
«Ինչո՞ւ չէիր զանգում», «Ինչո՞ւ այսքան ուշացար», «Չե՞մ ասել վրաս հեռախոս չանջատես», «Դու պետք է ներողություն խնդրեիր քո արածների համար»… «Գուցե տղամարդը զղջում է և իրեն մեղավոր համարում, սակայն նա հաճախ փորձում է գործով դա ապացուցել կամ  էլ կարող է քաղցր խոսքերով քաղել իր մեղքը: Տղամարդը այնքան էլ չի սիրում ներողություն բառը, իսկ աղջկները շատ դեպքերում չեն հասկանում, որ այդ «մեղմությունը» ցուցաբերում է հարաբերությունները կարգավորելու համար»,-ասում է հոգեբան Աննա Վարդանյանը:

2. Անընդհատ հարցնել` սիրո՞ւմ ես ինձ:
Տղամարդուն կարող է թվալ, որ կինը չի վստահում իր զգացմունքներին: Կա նաև ուրիշ վտանգ: Անընդհատ կրկնելու դեպքոմ դա կարող է վերածվել սովորական մի բանի: Այնպես որ մի վտանգեք ձեր սերը:
3. Չափից շատ անկեղծանալը
Հնդիկ գիտնականները պնդում են, որ ամուսնական զույգերի հարաբերություններում պետք է տեղ լինի գաղտնիքի եւ անհամաձայնության, հակառակ դեպքում՝ ամուսնական զույգերի հարաբերությունները արագ ավարտվում են: Նույնը նաև սիրային հարաբերությունների դեպքում է:
4.Համեմատել այլ տղամարդու հետ
«Տղամարդու համար երևի ամենատհաճ թեմաներից այն է, երբ իրեն համեմատում ես նախկին ընկերոջդ կամ մեկ ուրիշ տղամարդու հետ: Դա կարող է նվաստացնել նրան, երբ ցույց ես տալիս, թե նա ինչքան փոքր է`՝ բարձրացնելով ուրիշների արժանիքները: Տղամարդը ևս գովասանքի կարիք ունի»,-ասում է հոգեբանը:
5.Մրցել տղամարդու հետ:
«Եթե դու այդպես վարվես, ես էլ այսպես կվարվեմ». սա ամենատարածված սխալներից է: Չպետք է նաև գլուխ գովալ մասնագիտական հաջողություններով, ցույց տալ սեփական առավելությունները տղամարդու նկատմամբ, հակառակ դեպքում, նա իրեն վատ կզգա և կմտածի, թե դուք իրար չեք համապատասխանում:
Կանանց թույլ տված հիմնական սխալները սրանք են: Կան նաև այլ թերություններ, օրինակ`՝անձնազոհությունը, հետապնդումը, տղամարդու փոխարեն որոշումներ կայացնելը և այլն: Դրանց մասին կարելի է անվերջ խոսել, սակայն եթե դուք հետևեք այս խորհուրդներին և սխալներ թույլ չտաք, ձեր հարաբերությունները ինչ-որ չափով կայուն կլինեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031