Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1948 թ. ծնված Ալբերտ Բաղդասարյանին, որը 2008 թ. հոկտեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Ակտյաբրսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
Ա. Բաղդասարյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀ ոստիկանություն