Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին